Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրել եմ հասցեական հրապարակային գնահատական տալ և դատապարտել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները. Թագուհի Թովմասյան

Մարտ 27,2022 15:23

ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

Շտապ գրություն եմ ուղարկել Հայաստանում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ԵՄ դեսպաններին, ինչպես նաեւ ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները կոպտորեն խախտում է, որին ինքս ականատես եմ եղել Արցախում։

Մասնավորապես ներկայացրել եմ, որ մարտի 24-ից ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Ասկերանի շրջանի Փառուխ համայնք, գրավել բնակավայրը և վերահսկողության տակ վերցրել հարակից դիրքերը, փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում, որի արդյունքում՝

– Հրադադարի ռեժիմը խախտվել է՝ Ադրբեջանի կողմից կիրառվելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:
– Ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է դադարեցնել ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը, սակայն ադրբեջանական ուժերը չեն վերադարձվել իրենց ելման դիրքեր,
– Զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայողներ, 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ,
– Ոտնահարվել է Փառուխ գյուղի բնակիչների կյանքի իրավունքը, մարդիկ զրկվել են իրենց հայրենիքում խաղաղ կյանք վարելու, անվտանգ ապրելու իրենց իրավունքից, ավելին՝ ունենք բռնի տեղահանված նոր խաղաղ բնակիչներ։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ խնդրել եմ հասցեական հրապարակային գնահատական տալ և դատապարտել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։ Միաժամանակ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, Արցախում իրականացվող էթնիկ զտումները։ Արցախում մարդիկ ցանկանում են խաղաղ կյանք վարել, հրապարակային ձայնը կօգնի, որ որ նոր ջարդ ու ցեղասպանություն չլինի։

Հ․Գ․ լուսանկարն արված է մարտի 24-ին Քարագլուխ բարձունքի ֆոնին, որի համար քանի օր է պայքարում է թշնամին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031