Մոնպելյեում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Թինա Գարաբեդյան/Սիմոն Պրու Սենեկալ Հայաստանի պարային զույգը կարճ ծրագրի կատարումից հետո 68,50 միավորով զբաղեցրել էր 14-րդ տեղը եւ մտել եզրափակիչ փուլ:
Այսօր մեր գեղասահորդները կամավոր ծրագրում իրենց անվան դիմաց գրանցեցին 101,82 միավոր եւ ընդհանուր հաշվարկով 170,32 միավորով պահպանեցին դիրքը 14-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ