Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարը ուրախ կլիներ, եթե նոր ճակատներ բացվեին Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ Արցախում

Մարտ 27,2022 10:06

Այլ երկրների տարածքում ռուսական շահերի գոտում, այդ թվում Լեռնային Ղարաբաղում, նոր ճակատների բացումը շատ կօգներ Ուկրաինային պայքարել Ռուսաստանի լայնածավալ ներխուժման դեմ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:

«Այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղն իր տարածքում արտակարգ դրություն սահմանեց, ես կարող եմ ասել՝ այնտեղ իսկապես իրադարձություններ են տեղի ունենում: Բայրաքթարները ոչ միայն մեր տարածքում են արդուկում օրկերին, այլև աշխատել են Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա:

Դանիլովը հայտարարել է, որ չնայած հայերը դիմել են Մոսկվային, բայց վերջինս Լեռնային Ղարաբաղից հանել է զորքերը և ուղարկել ուկրաինական ճակատ: «Մենք հետևել ենք այդ շարասյուններին: Եվ մենք հասկանում ենք, որ օգնությունը, որ Ռուսաստանը խոստացել է Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին, թերևս հազիվ թե լինի»,- ասել է նա:

Դանիելովը նաև նշել է, որ «Վրաստանը, մեղմ ասած, իրեն այնքան էլ ճիշտ չի պահում»: «Բայց եթե և՛ Մերձդնեստրը, և՛ Վրաստանը, և՛ բոլորն այսօր զբավեին իրենց տարածքների վերադարձով… Ավելին, Լեհաստանը, առայժմ ոչ պաշտոնական մակարդակով, արդեն հավակնություններ է ներկայացրել Կալինինգրադի մարզի նկատմամբ»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031