Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել 

Մարտ 27,2022 00:16

Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման կապակցությամբ: 

«Ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության կապակցությամբ: ՌԴ ՊՆ 26.03.2022 տեղեկանքում զետեղված փաստերը ռուսական խաղաղապահ զորամիավորման պատասխանատվության գոտի զինված ներթափանցման վերաբերյալ և հրադադարի ռեժիմի խախտումը հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության դրույթներին: 

Կողմերին թախանձագին խնդրում ենք զսպվածություն ցուցաբերել և ապահովել առկա եռակողմ պայմանավորվածությունների՝ բարձր մակարդակով խստորեն պահպանումը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ խաղաղապահ զորամիավորումը կողմերի հետ աշխատանքներ է տանում տարածաշրջանում իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ: 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031