Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Միսակյանը արծաթե մեդալ նվաճեց գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում

Մարտ 26,2022 23:01

Բուդապեշտում մեկնարկած Գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտել էին no gi (առանց կիմոնոյի) մրցաձեւի ներկայացուցիչները:

Ընդամենը մեկ տարի առաջ հիմնադրված Հայաստանի գրեփլինգի  ֆեդերացիան այս ձեւում հայտավորել էր երեք մարզիկի՝ 62 կգ քաշայիններ Ռազմիկ Միսակյանին, Մայիս Ներսեսյանին եւ  84 կգ քաշային Արթուր Զաքարյանին: Ու չնայած դեռեւս բավարար մրցափորձի պակասին, մեր հավաքականը մեկ արծաթե մեդալ նվաճեց: 62 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը որակավորման փուլում հաղթեց ադրբեջանցի մրցակցին, քառորդ եզրափակչում՝ ռումինացուն, կիսաեզրափակչում՝ լեհին ու ոսկու համար գոտեմարտեց անչափ ուժեղ իսրայելացի Օմրի Հավիվի հետ եւ մարտը տանուլ տվեց՝ բավարարվելով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալով:

Բրոնզե մեդալի կարող էր հավակնել նաեւ Արթուր Զաքարյանը, եթե սփոփիչ գոտեմարտում հաղթահարեր ֆրանսիացու արգելքը:

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը մրցավայրից Aravot.am-ին տեղեկացրեց, որ հավաքականի ցույց տված արդյունքը բավարար է, թեեւ տղաները կարող էին ավելիին էլ հասնել: Վաղը տրվելու է gi (կիմոնոյով) մրցաձեւի մեկնարկը, որտեղ եւս մեդալ նվաճելու հեռանկար կա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031