Սիրելի ընկերներ,
Արցախում վերջին զարգացումների հետ կապված հայտարարությամբ հանդես է եկել ՀՅԴ Բյուրոն։
Այսօր Հայաստանի Գերագույն մարմինն ու Բյուրոյի հայաստանաբնակ ընկերները գումարել են հատուկ նիստ՝ այստեղ մեր անելիքները ճշտելու համար։ Առնվեցին մի շարք որոշումները, որոնց գործադրությունը կսկսենք անմիջապես՝ մեր քայլերը համադրելով Բյուրոյի եւ Արցախի Կենտրոնական կոմիտեի հետ։
Մեր նախաձեռնությունների, հավանական արդյունքների եւ անելիքների մասին օրին կփոխանցենք մեր շարքերին։
Կարդացեք նաև
Ընկերներ, հասկանում ենք Ձեր բոլորի անհանգստությունը Արցախում (եւ ոչ միայն) զարգացումների հետ կապված. դաշնակցականներից կարելի չէ այլ բան ակնկալել։ Դիմում ենք բոլորիդ՝ լինելու զգոն, Ձեր հրապարակային արտահայտություններում՝ զուսպ եւ պատրաստ՝ առաջիկայում մեզ սպասող ծանր օրերի պայքարի համար։
Ընկերական բարեւներով՝
ՀՅԴ ՀԳՄ