Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամին օգտվում է աշխարհի մի շարք խոշոր տերությունների լարված և գերշիկացած իրավիճակից․ ՌԱԿ

Մարտ 26,2022 21:03
rak

Ռամկավար Ազատական կուսակցության հայտարարությունը

Բազմիցս խախտելով երեք երկրների եռակողմ համաձայնագրերը՝ Ադրբեջանը 2022թ. մարտի 8-ից շարունակաբար իրականացնում է հրադադարի խախտումներ Արցախի շփման գծում՝ արդյունքում պատճառելով մարդկային և նյութական կորուստներ, արդեն երկրորդ անգամ միտումնավոր դադարեցնում է Արցախի գազամատակարարումը, ստեղծելով ազգաբնակչության հումանիտար ճգնաժամային աղետ:

Մարտի 24-ին թշնամին հրահրելով ռազմական բախում՝ իր տիրապետության տակ վերցրեց Փառուխ գյուղը և հարակից ռազմավարական տարածքները՝ տեղահանելով  բնակչությանը և պատճառելով մարդկային կորուստներ:

Սրանով Ադրբեջանը շարունակում է Արցախը հայաթափելու իր նպատակային քաղաքականությունը, ընդ որում, դա իրականացնելով ռուսական խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող գոտում, փորձելով հեղինակազրկել խաղաղապահներին միջազգային հանրության և Արցախի ազգաբնակչության շրջանում՝ արհամարհելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված որոշումը:

Ակներև է, որ թշնամին օգտվում է աշխարհի մի շարք խոշոր տերությունների լարված և գերշիկացած իրավիճակից, պղտոր ջրում ձուկ որսալով՝ առաջ է տանում իր հակահայ քաղաքականությունը:

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը խստորեն դատապարտում է Արցախի դեմ Ադրբեջանի թշնամական ագրեսիան, նրա կողմից ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումները, որոնք ամենևին էլ չեն բերում խաղաղության հաստատման:

Միևնույն ժամանակ, մարտի 25-ին, Արցախի հասարակության որոշ խմբեր փորձում են «մեղավորներ» գտնել, օրհասական վիճակը կապել անհատի գործոնի հետ՝ չհասկանալով, որ դրանով ջուր են լցնում հենց թշնամու ջրաղացին, պառակտում հասարակությունը: Նման անկայուն իրավիճակ ստեղծելը դատապարտելի է, թշնամու ցանկություններին նպաստող:

Մինչդեռ, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է բազմակողմանի համախմբում:

Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին ու առաջնորդող անհատներին՝ լինել միահամուռ բռունցք՝ պատասխան տալու նենգ ոսոխին, որի համար օգտագործել քաղաքական, դիվանագիտական և անվտանգության պաշտպանման ողջ գործիքակազմը:

Հովիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ   

ՌԱԿ ատենադպիր

Հրաչյա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ        

ՌԱԿ ատենապետ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031