Aravot.am-ը տեղեկություն էր ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցրած Արամ Դանիելյանը նոր պաշտոն կստանա:
Ըստ որոշ լուրերի, նրան առաջարկվել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնը կամ՝ Երեւանի քաղաքապետարանի՝ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության ղեկավարի պաշտոնը: Այս վարչությունը հանրությանն առավել հայտնի է ԳԱՍՔ անվանմամբ: Այս պահին էլ վարչությունը հիմնական ղեկավար չունի, պաշտոնակատար է:
Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Արամ Դանիելյանից: Մեր հարցերին ի պատասխան պարոն Դանիելյանն ասաց, որ հերքում է նման լուրերը, նման առաջարկներ իրեն չեն եղել:
Հիշեցնենք, որ 3 օր առաջ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դադարեցնում է աշխատանքը, սակայն նոր պաշտոն ստանալու մասին ոչինչ չէր հայտնել:
Կարդացեք նաև
Արամ Դանիելյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018-ի հոկտեմբերին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ