Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ապրող երեխան եւ զինվորը, ում սպանում են ՆԱՏՕ-ի անդամ պետության բայրաքթարով, ինչ-որ ուրիշ արյան խումբ ո՞ւնի․ Նաիրա Զոհրաբյան

Մարտ 26,2022 17:10

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախցիներն արդեն չեն խոսում գազ չլինելուց։ Դա այլեւս դարձել է անկարեւոր։
Ավելի մեծ վտանգ կա՝ ադրբեջանական զինուժի առաջխաղացումը դեպի Քարագլխի դիրքեր, որտեղից նրանք հրաժարվում են վերադառնալ ելման դիրք։

Եռակողմ պայմանավորվածությամբ, հայկական կողմը, որպես Ադրբեջանի հետ խաղաղության Դանկո, հայելային հետ է քաշել հայկական զորքն, իսկ թուրքը, ինչպես միշտ՝ «քցել» է։
Հենց այս պահին էլ Փառուխից-Քարագլուխ հատվածում լարվածությունը մեծ է։

Հայաստանի իշխանությունը պրոբլեմը կլասիկ ժանգլյորությամբ գցում է ռուսի ջեբը, իսկ հանրայինի եթերով երեկ Քոչարյան Անդրանիկը մուննաթ էր գալիս, թե ինչո՞ւ ռուսները չեն կրակում թուրքի վրա։
Արդեն ունենք 15 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է եւ, ցավոք, երեք զոհ։ Իրավիճակը սա է։

Կոլեկտիվ Եվրոպան թքած ունի Արցախում հումանիտար ճգնաժամի ու արդեն նաեւ նոր պատերազմի հնարավորության վրա։ Նրանք պարզապես անհանգստանում են ու պարզապես անհանգստացած կոչեր են անում։ Ես հումանիստ մարդ եմ ու ինձ համար ցավ է թե՛ ռուս, թե՛ ուկրաինացի մարդու մահը։

Բայց երբ կոլեկտիվ Եվրոպան իր թոքերն է պատռում եւ Ուկրաինայի համար պատրաստ է խարակիրիների, իսկ մեր հայրենակից Շերը ուկրաինացի երեխաներ է ուզում տանել իր տուն, ես օբյեկտիվ հարցեր ունեմ կոլեկտիվ Եվրոպային։

Իսկ Արցախում ապրող երեխան եւ զինվորը, ում սպանում են ՆԱՏՕ-ի անդամ պետության բայրաքթարով, ինչ-որ ուրիշ արյան խումբ ո՞ւնի, որ վախենում եք խոսել։ Թե՞ ռուսական գազի ու նավթի փոխարեն ադրբեջանական նավթի ասեղին նստելու ալտերնատիվը ձեր խղճի կլապանները փակել է, որովհետեւ դուք սովոր չեք կենցաղային դիսկոմֆորտի։

Արդեն բենզինի ու ձեթի գների դեմ համաեվրոպական բողոքի ընդվզումներ են սկսել։

Վերջերս Եվրոպայի խորհրդի քաղաքական խմբերից մեկում բրիտանացի մի տիկին առաջարկեց քննարկել ՌԴ դատարանում Նավալնու դեմքի հիվանդագին գույնը, ինչը տիկնոջը խիստ մտահոգել էր։
Բայց երբ Արցախը մեռնում է հումանիտար ճգնաժամից ու նոր պատերազմի վտանգից հինգ է պակաս՝ դա կոլեկտիվ Եվրոպային ընդամենը լայթսի մեջ մտահոգում է։

Ու վերջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031