Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիոնի փոխքաղաքապետ Սոնիա Զդորովցոֆֆը այսօր այցել է Տավուշի մարզկենտրոն Իջևան։
Պատվիրակության հետ հանդիպմանը Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը նշեց, որ Իջևանը համարվում է ֆրանկոֆոն շրջան, քույր քաղաք է Ֆրանսիայի Վալանս քաղաքի հետ։ Համայնքի բարեկամական կապերը Վալանսի հետ ամրագրվել են դեռևս 1996թ-ի հուլիսի 8-ին կնքված հուշագրով, այնուհետև 2016թ-ի ն կնքված համագործակցության նոր հուշագրով։ Սոնիա Զդորովցոֆֆը իր խոսքում նշեց, որ հանդիսանում է նաև Ֆրանսիայի՝ Հայաստանի հետ համագործակցող քաղաքների միության նախագահը:
Կարևորելով հայ-ֆրանսիական բարեկամական կապերը՝ կողմերը պայմանավորվեցին աշխատանքներ տանել՝ այն առավել սերտացնելու ուղղությամբ։ Հյուրերն այցելեցին նաև Իջևանի գինու-կոնյակի գործարան։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Առավոտի