Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի և ԼՂՀ ԱԺ կողմից դիմել միջազգային հանրությանը՝ խնդրանքով ապահովել ամբողջ արցախահայության անվտանգ ելքը Արցախից․ հայտարարություն

Մարտ 26,2022 15:31

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի հայտարարությունը

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, կարելի է որակել որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանձնում Ադրբեջանին՝ ռուս օկուպացիոն զորքերի կողմից:

Ի սկզբանե՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, ակնհայտ էր, որ մեր ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ձեռքերով իրականացվող արյունալի սցենարի ետևում կանգնած էր Ռուսաստանը և անձամբ այդ երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը: Եվ այսօր, երբ հերթական զինված պրովոկացիայի պատճառով զոհվում են մեր անմեղ քաղաքացիները, որը տեղի է ունենում ռուսական օկուպացիոն զորքերի թույլտվությամբ և լուռ համաձայնությամբ (այսպես կոչված «խաղաղապահ զորքերի»), մեր ժողովրդի համար առաջանում է էքզիստենցիալ գոյատևման հարցը:

Մեր ժողովրդի համբերությունը վերջացել է և կտրուկ հարց է տալիս. «Ո՞րն է օկուպանտների առաքելությունը: Աստիճանաբար մեր հանձնու՞մը Ադրբեջանին»: Մենք մի անգամ արդեն ղարաբաղյան շարժման ժամանակ բախվել ենք «Կոլցո օպերացիա» անվանումով սովետական զորքերի աննախադեպ հանցագործության հետ, որը նպատակ ուներ ղարաբաղյան հողերը մաքրել հայերից: Այն ժամանակ ես նախաձեռնել եմ ԼՂԻՄ մարզային գործադիր կոմիտեի դիմումը միջազգային հանրությանը՝ կոչ անելով ԼՂԻՄ ամբողջ ժողովրդին տալ քաղաքական ապաստանի կարգավիճակ: Դա իր ազդեցությունն ունեցավ այն ժամանակվա ԽՍՀՄ ղեկավարության վրա: ԵՎ միանգամից դադարեցվեց «Կոլցո» օպերացիան:

Այսօր ես հայտարարում եմ, որ մեր ժողովրդի պահանջով սկսելու եմ նման դիմումի նախաձեռնումը՝ Նախագահի և ԼՂՀ ԱԺ կողմից դիմել միջազգային հանրությանը՝ խնդրանքով ապահովել ամբողջ արցախահայության անվտանգ ելքը Արցախից՝ մեր երկրի բոլոր քաղաքացիներին տրամադրելով քաղաքական փախստականի կարգավիճակ: Նման քայլի բոլոր հետևանքները կրում են Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունները:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031