Սույն թվականի մարտի 25-ին և 26-ին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ են հրապարակվել arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանին և կայքի թղթակից Անդրանիկ Հակոբյանին առևանգելու մասին։
ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հիշյալ հրապարակումը ընդունվել է որպես քրեական գործ հարուցելու առիթ, որի հիման վրա նախաձեռնվել է դեպքի հանգամանքների՝ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ