Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գրանցված ցանկացած բիզնես կարող է դիմել բաժնեմասային ֆինանսավորման համար

Մարտ 26,2022 12:35

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդը շարունակում է ներդրումներ իրականացնել տեղական ընկերություններում՝ նպաստելով հայաստանյան ձեռնարկությունների զարգացմանն ու ընդլայնմանը:

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող բիզնես ծրագրերը:

Մինչ օրս ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից  մոտ 10 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են  իրականացվել  մի քանի ծրագրերում, ընդլայնելով գործող բիզնեսները, ստեղծելով ավելի քան 200 լրացուցիչ աշխատատեղի հնարավորություն։ Ֆոնդը բաժնեմասային մասնակցությամբ ծրագրեր է իրականացնում  «Հայր և որդի Երեմյաններ»,  «Ֆուդ Ռեփաբլիք», «Ապագա Փրոջեքթս», «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունների հետ և ներդրում՝ Ամբեր Կապիտալ ընկերության կողմից կառավարվող «ԵՄ- Հայաստան ՓՄՁ» ֆոնդում։ Մենք շարունակում ենք վստահ լինել, որ պետական միջոցների առավել արդյունավետ կիրառումը՝ տնտեսական կենսունակ ծրագրերում ներդրումն է։

ԱՆԻՖ-ը հիշեցնում է, որ Ֆոնդը բաց է նոր ծրագրային առաջարկների համար։ Հայաստանում գրանցված ցանկացած բիզնես կարող է դիմել բաժնեմասային ֆինանսավորման համար՝ Ֆոնդի պայմաններին համապատասխանելու դեպքում։ Պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Ֆոնդի մասնակցությունը 25% – 49%  է, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 – 4մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031