Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել հետ քաշվել նախկին դիրքեր

Մարտ 26,2022 12:05

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման հետ կապված խնդիրների, ինչպես նաև Փառուխ և Խրամորթ գյուղերում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ:

«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպերի, այդ թվում զինված միջադեպերի, և Փառուխի և Խրամորթի շրջաններում զորքերի տեղաշարժի կապակցությամբ: Այն կոչ է անում առաջ շարժվող ուժերին հետ քաշվել իրենց նախկին դիրքեր՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման հռչակագրի»,- ասվում է հայտարարության մեջ:

Ֆրանսիան նաև մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում բնակչության գազամատակարարման հետ կապված խնդիրների առնչությամբ և կոչ է արել վերականգնել մատակարարումն ապահովող հաղորդակցությունները:

«Եվրոպայի և արտաքին գործերի նախարարն այդ հարցը բարձրացրել է հայ և ադրբեջանցի գործընկերների հետ իր վերջին զրույցներում և կոչ է արել շուտափույթ վերականգնել մատակարարումները, քանի որ եղանակային պայմանները շարունակում են մնալ վատ տեղում ապրող բնակչության համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ֆրանսիան շարունակում է մշտական կապը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով առաջընթաց գրանցել քննարկվող թեմաներով:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031