Հարցազրույց նախկին ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հետ
– Տարօրինակ չե՞ք համարում, որ կառավարության նիստում վարչապետը հոխորտում էր Ադրբեջանի եւ Ալիեւի հասցեին, ասում էր, որ նա է սադրում իրավիճակը, 1․5 տարի է՝ թմբկահարում են, թե փառահեղ հաղթանակ են տարել, մինչդեռ 117 հազար հայ է ապրում Արցախում, եւ դա Ադրբեջանի պարտությունն է։ Այս հայտարարություններն արդյոք նոր լարվածություն չե՞ն առաջացնում։
– Հոխորտալ ամենեւին պետք չի, էլի եմ ասում՝ խելքները գլուխները պիտի հավաքեն ու աշխատեն, որովհետեւ մեր վիճակը շատ բարդ է։ Բոլորն իրենց պարտականությունները պիտի լավ կատարեն, դուք՝ լրագրողներդ, ձերը, ընդդիմությունը՝ իրենը, վարչապետը՝ իրենը, արտգործնախարարը, մյուսները, բոլորը։ Հոխորտալու եւ դիվիդենտներ շահելու վախտը չի, վիճակը, կրկնում եմ, բարդ է, շատ ավելին, քան պատկերացնում եք։
– Հիմա ունենք իրավիճակ, երբ Արցախում առանց կրակոցի գյուղ ենք կորցրել, հայկական կողմը պաշտոնապես հաղորդում է, թե ռուսները բանակցում են, որ ելման դիրք վերադարձնեն ադրբեջանցիներին։ Ո՞րը պիտի լինի մեր անելիքը, ինչպես Դուք եք ասում՝ մեր գործը։
Կարդացեք նաև
– Ես մի բան գիտեմ, որ դու ինքդ պետք է քորես քո գլուխը։
– Նախօրեին Փաշինյանն ասաց, որ Երասխի դիրքերի հետ կապված՝ Ադրբեջանին զորքերի «հայելային» հետքաշման առաջարկ է արել եւ սպասում է պատասխանի։ 2020 թվականի պատերազմից հետո նա մի քանի անգամ հնչեցրել է սահմանից զորքերի «հայելային» հետքաշման առաջարկ։ Չնայած այն չի կիրառվել, բայց որտեղ էլ կիրառվել է, մեզ համար ծանր հետեւանք է ունեցել, Փառուխի դեպքը՝ վկա։
– Փառուխի դեպքն ուրիշ է, ես չեմ ուզում խոսել, բայց այդ գործընթացը պետք է դիտարկել ամբողջական գործողությունների շրջանակում, նկատի ունեմ Ադրբեջանի հետ հարաբերությունները պարզելու շրջանակում։ Հայկական կողմի գործողությունները պետք է անվտանգության ապահովման շրջանակներում լինեն։ Կոնկրետ մի փաստով հնարավոր չէ անվտանգություն ապահովել։
– Հայելային հետքաշման գործընթացը չի՞ երաշխավորելու մեր սահմանային անվտանգությունը։
– Ոչ միայն չի երաշխավորելու, այլեւ նոր վտանգներ է ստեղծելու։
Ընդհանրապես դժվար է հասկանալ, թե ինչ է ասում վարչապետը։ Ի՞նչ է նշանակում հայելային, ես չեմ հասկանում էդ տերմինները․․․ Դե թող մի հատ հայելի դնի էս կողմի վրա՝ հետ քաշվի, մեկ էլ մի հատ հայելի դնի էն կողմի վրա՝ հետ քաշվի։ Ես իրոք չեմ հասկանում էդ ինչ է։ Կա զինվորական տերմին՝ միջդիրքային տարածքի ավելացում։
– Հայելային հետքաշումը հենց դա չէ՞, գուցե նոր տերմինով է ասում, բայց բովանդակային առումով նույնը չէ՞։ Կոնկրետ Երասխի դեպքում ինչի՞ կարող է դա հանգեցնել։
– Ես նորից եմ ասում՝ չեմ կարողանում հասկանալ՝ ինչ է նշանակում հայելային, ես հայելու մեջ մենակ իմ պատկերն եմ կարողանում տեսնել, հայելին մենակ այդ իմաստով եմ հասկանում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում