Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը խոսում են խաղաղության հաստատման մասին, եւ որ Հայաստանի ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցություններ կազմակերպելու համար, ArmLur.am-ը մի քանի հարցեր է ուղղել Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
«Ցանկացած առաջարկ, որը թույլ կտա կողմերի միջեւ բանակցություններ վարել եւ հասնել խաղաղության, ինքնին լավ է: Որքան ես գիտեմ, կողմերը շահագրգռված են առաջ շարժվել այն առաջարկների հիման վրա, որոնք հանրությանը հասանելի են դարձել 2022 թվականի մարտի 14-ին», -նշել է նա։
Դիտարկմանը՝ արդյոք Ադրբեջանը պատրաստ է այս փուլում առանց նախապայմանների խաղաղություն հաստատել, նա նշեց. «Ես ենթադրում եմ, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, երբ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, նկատի կունենան իրենց դիրքորոշումներն ու հիմնական շահերը։ Այլ կերպ դժվար թե լինի։ Կարևոր կլինի, որ երկու կողմերն էլ պատրաստ լինեն փոխզիջումների և բանակցությունների ընթացքում փոխադարձ ընդունելի արդյունքներ փնտրեն։ Այս ոգով Եվրամիությունը ողջունում է անցյալ շաբաթ արված հայտարարությունները»։
Հավելենք, որ այս հարցերը ԵՄ ներկայացուցչին ուղղվել է մինչև Արցախում մարտի 24-ից սկսված լարվածությունը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում