Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստացի լծվել է հայաստանյան բոլոր բուհերը քաղաքականացնելու ու իրեն ենթարկելու գործին. «ժողովուրդ»

Մարտ 26,2022 11:15

Բուհերն ու, առհասարակ, կրթական համակարգն ապաքաղաքականացնելու կոչերով իշխանության եկածները շարունակում են իրենց բռի մեջ առնել բարձրագույն ուսումնական հաստատությունները:

«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Երևանի պետական համալսարանի, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգելուց հետո իշխանությունն այժմ էլ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգել:

Մաթևոսյանն այդ պաշտոնին վերջերս է նշանակվել, պարզապես իշխանությունները նախընտրել են չբարձրաձայնել դրա մասին հերթական անգամ քննադատության թիրախում չհայտնվելու համար:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստացի լծվել է հայաստանյան բոլոր բուհերը քաղաքականացնելու ու իրեն ենթարկելու գործին:

Իսկ 2018-ի ապրիլյան ընդվզման օրերին, հիշեցնենք, Ռոդենի արձանի ֆոնին կանգնած ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, թե բուհերի ռեկտորները կուսակցական պատկանելիություն պետք է չունենան, կրթօջախներն էլ ապաքաղաքական մարմիններ պետք է լինեն:

Հոդվածն ամբողջությամբ` «ժողովուրդ»օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031