Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահ է և շարունակական շահագրգռվածություն ունի ոչ միայն խաղաղության պահպանման, այլ նաեւ կողմերի միջև հակամարտության տևական կարգավորման հարցում, ասում է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիկը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում՝ անդրադառնալով ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումներում ԱՄՆ-ի հնարավոր դերակատարությանը:
Ըստ նախկին դիվանագետի՝ չնայած Ուկրաինայում ընթացող պատերազմին, Վաշինգտոնը չպետք է անտեսի զարգացոմները ԼՂ-ի կամ մեկ այլ հակամարտության շուրջ: Մենք մեծ երկիր ենք և կարող ենք դիտարկել բազմաթիվ հակամարտություններ ամբողջ աշխարհում՝ համապատասխան արձագանքելով դրանց, պնդում է Ոորլիկը:
«Մենք նաև պետք է կոչ անենք ռուսական կողմին պատասխանատվություն դրսևորորել ԼՂ-ում թե՛ խաղաղության պահպանման, թե՛ հակամարտության կարգավորման իրենց պատասխանատվության հարցում»,- նշում է նա:
Դրա հետ մեկտեղ նախկին դեսպանի կարծիքով այսօրվա իրականության մեջ դժվար է պատկերացնել Ռուսաստանի հետ գործակցությունը Մինսկի խմբի ձևաչափում՝ հաշվի առնելով Կիևի դեմ Մոսկվայի ագրեսիան:
Կարդացեք նաև
«Եթե Մինսկի խումբը չի կարող կատարել իր աշխատանքը, ապա միջազգային հանրությունը, հավանաբար, ԵԱՀԿ-ն, պետք է առաջ շարժվի և պատասխանատվություն ստանձնի Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա բազմաթիվ խնդիրներում»,- պնդում է Ուորլիկը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում