Այսօրվա իշխող կուսակցության ներկայացուցիչները մի «հետաքրքիր» սովորություն ունեն. երբ լրագրողները նրանց անհաճո հարց են տալիս կամ երբ ընդդիմադիր պատգամավորները քննադատություն են հնչեցնում, նրանք, ըստ էության պատասխանելու փոխարեն, տալիս են «ունիվերսալ» պատասխան՝ «գնացեք դա ձեր տերերից հարցրեք»:
Առաջ՝ «նախահեղափոխական» շրջանում, նման ձեւով խոսքը «կտուրն էին գցում» օլիգարխները. «Աղջիկ ջան, քեզ իշքա՞մ փող են տվել, որ դու էդ հարցը տաս»: Բայց հիմա այդ, թույլ տվեք ասել, «ռաբիզ» հռետորական հնարքը դարձել է համընդհանուր, եւ նույնիսկ այն պատգամավորներն ու նախարարները, որոնցից, կարծես թե, կարելի է ինչ-որ տեղ ակնկալել ինտելեկտի ավելի բարձր մակարդակ, անշեղորեն կիրառում են այն:
Դրա հիմքում ընկած է այն քարոզչական թեզը, թե բոլոր բացասական երեւույթները, որոնք կան հիմա, պայմանավորված են, կանխորոշված են 10, 20 կամ 30 տարի առաջ կատարված իրադարձություններով: Եթե անգամ չի հաջողվում անմիջական կապ գտնել դրանց միջեւ, ապա, միեւնույն է, կարելի է հոգեվերլուծության «ազատ ասոցիացիաների» միջոցով գալ եւ հանգել անցյալին: Օրինակ, կառավարությունը չի ուզում հրապարակել այն գումարի չափը, որը հարկատուները ծախսել են պետական ամառանոցի վերակառուցման վրա, որտեղ հիմա ապրում է վարչապետը: Ինչո՞ւ չի ուզում: ՔՊ-ական պատգամավորը բացատրում է՝ որովհետեւ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի մեծ գումար է ծախսել՝ Աֆրիկայում առյուծ սպանելու վրա: Եթե ինձ հարցնեք, ապա երկրորդ նախագահը շատ վատ է վարվել՝ հաճույքի, զվարճանալու համար կենդանի սպանելն անընդունելի է: Բայց ի՞նչ կապ ունի դա այսօր բյուջեից ծախսվող գումարների հետ:
Սակայն այս խնդիրները, թեեւ շատ կարեւոր են, բայց ճակատագրական նշանակություն չունեն: Ճակատագրականն, իհարկե, մեր ժողովրդի անվտանգությունն է, եւ այստեղ մեր իշխանությունը դրսեւորում է նույն, մեղմ ասած, թեթեւամիտ վերաբերմունքը: Ինչո՞ւ են ադրբեջանցիներն առանց գազի թողել Արցախի մեր հայրենակիցներին: Որովհետեւ Քոչարյանը 1999թ. նոյեմբերի 19-ին ստորագրել էր Ստամբուլի խարտիան: Ինչո՞ւ են հիմա՝ 2022 թվականի մարտի վերջին ադրբեջանցիները Հայաստանում եւ Արցախում նոր տարածքներ ու նոր բնակավայրեր գրավում: Որովհետեւ 2016 կամ 2006 թվականին Սարգսյանը կամ Քոչարյանը բանակցում էին այն ամենի մասին, ինչը հիմա կորցնում ենք:
Եկեք զուտ տեսականորեն ընդունենք, որ այդ ամենը ճիշտ է («նախկիններին» թող իրենց կուսակցությունները պաշտպանեն): Բայց անընդհատ դրա մասին խոսելը վտանգավոր է, վնասակար է պետության համար. եթե ներկա ողբալի վիճակը կանխորոշված էր 1991 թվականին (այդպիսի միտք էլ են հնչեցնում), ապա նախ՝ ամբողջ պայքարն ու զոհողություններն անիմաստ էին, եւ ամենակարեւորը՝ հիմա էլ ոչինչ հնարավոր չէ անել: Հոյակապ արդարացում է սեփական անճարակության համար:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ա Կախարդական փայտիկը շատ է պարզեցնում մեր խնդիրները եւ թույլ տալիս մասնատել եւ մաս մաս լուծել այդ խնդիրները: Պատկերացնենք, մենք ունենք այդ Կախարդական փայտիկը եւ դրա օգնությամբ ինչ ուզենք կանենք, ասենք, ողջ կազմով այսօրվա դրսին սպասարկող իշխանությունընդդիմությանը գործից հանենք: Տեղը թափուր հո չենք թողնելու, ուրեմն սեփական ժողովրդին սպասարկող իսկական ժողովրդասեր իշխանությունընդդիմությամբ պետք է շատ արագ փոխարինենք, իսկ մենք այսօր ունե՞նք պատրաստի նման ժողովրդասեր իշխանությունընդդիմություն, որն ունի արդեն պատրաստի ստվերային կառավարությունն իր նախարարներով ու պատգամավորներով ու ԱԱԾով, որը հազար գլուխ պետք է ավելի խելոք ու ընկալելի լինի ժողովրդի համար համեմատած այսօրվա իշխանությունընդդիմության հետ: Խնդիրը նույնիսկ այն չէ, թե այսօրվա կառավարությունը ընդդիմության հետ միասին դրսին են ծառայում եւ ոչ թե սեփական ժողովրդին, այլ այն է, որ կառավարությունը ընդդիմության հետ թափանցիկ չեն, չեն գործում պետական եւ քաղաքական ծառայողների նկատմամբ հատուկ օրենքներ՝ առաջին հերթին մեղավորության կանխավարկածը, որը կպահանջեր ԱԱԾից պարբերաբար ստուգումներ կատարել պատգամավորների ու պետական ու քաղաքական բոլոր այլ ծառայողների գործերը, երբ նրանք պետք է դատարանի առջեւ ապացուցեն, որ իրենք մեղավոր չեն եւ դրսին չեն ծառայում: Մեր ժողովրդասեր ստվերային իշխանությունընդդիմությունը իր օրինակով պետք է ցույց տա այդ մեխանիզմի արդյունավետությունը եւ ժողովրդասեր ստվերային ԱԱԾից պահանջի հետաքննություններ իրականացնել ստվերային գործիչների նկատմամբ եւ հայտնաբերել դրսին ծառայող ստվերային պարազիտներին: 🙂
Բ Բայց միայն մեր պետությունը չի որ տառապում է պետության ուղեղ եւ այլ օրգաններ ներթափանցած պարազիտներից, մեր բոլոր բարեկամ ու թշնամի պետությունները վարակված են դրսին ծառայող մակաբույծների կողմից հարուցած ծանր հիվանդությամբ, երբ իրենց ժողովուրդները սոված նստած են, իսկ ազգի թրիքը չգիտի փողերը որտեղ ծախսի, թրիքը հարուստը չի, այլ նա է, որը նույնպես ծառայում է դրսին, միայն տնտեսապես եւ ֆինանսապես՝ ժողովրդի բնօրրանի օգտակար հանածոները արտահանելով դուրս եւ եկամուտը դրսում պահելով: Նույնն է թե, բանակի ղեկավարությունը հրաման տա իր բանակին չխանգարել թշնամու բանակին ներթափանցել իր պաշտպանության տակ գտնվող տարածք, միգուցե ուզում է թշնամուն ծուղա՞կը գցել մեր տարածքում, ո՞ւր էր թե այդքան խելք ունենային: Ինչեւիցէ, պարազիտից պահանջել պարազիտություն չանել՝ միամտություն է, պարզապես պարազիտին պետք է ոչ թե ոչնչացնել, այլ պայմաններ ստեղծել ու հասկացնել, որ ինքն այստեղ անելիք չունի՝ կտրելով նրան կենսամիջոցներից, ինչպես իրենք են սեփական ժողովրդին զրկում կենսամիջոցներից եւ ստիպում լքել իրենց բնօրրանը: Երբ ժողովուրդը այլեւս չլքի իր բնօրրանը, իսկ լքածները վերադառնան իրենց բնօրրանը, ուրեմն պետությունը սկսում է ազատվել դրսին ծառայող մակաբույծներից եւ վերջապես սկսում է կազդուրվել: Կարճ ասած՝ ստվերային իշխանությունընդդիմություն, ստվերային դատարան, ստվերային ԱԱԾ եւ ամենակարեւորը՝ մեղավորության կանխավարկած ստվերային իշխանությունընդդիմության նկատմամբ:
Գ Մենք ունենք ոչ միայն քաղաքական օխլոս, մենք ունենք նաեւ տնտեսական ու ֆինանսական օխլոս, դրանք տնտեսական վարձկաններն են՝ վարձու աշխատողները՝ տնտեսության ու ֆինանսի գործերում անգրագետ ու աղքատ, ինչպես քաղաքական օխլոսի վիճակն է քաղաքական հարցերում: Ստվերային կառավարությունը պետք է իր ապագա ընտրողներին օխլոսային վիճակներից հանի՝ լինի դա քաղաքական, տնտեսական, ֆինանսական թե ուժային, քաղաքականի մեջ այս բոլորն էլ մտնում են, քաղաքականը դա մշակույթն է բոլոր բնագավառներում: Ասենք, մի ընտանիք իր պապուպերից մեծ ժառանգություն է ստացել, մյուս ընտանիքը ոչ մի հարստություն չունի, սա արդա՞ր է, արդար է, եթե միայն հարուստ ընտանիքը չի զբաղվում իր այդ հարստության պաշտպանությամբ, պահպանությամբ եւ բազմապատկմամբ, հակառակ դեպքում համայնքը, ում կազմում է գտնվում այդ ընտանիքը պետք է բռնագրավի այդ հարստությունը, մինչեւ ընտանիքի անդամները սովորեն ճիշտ վերաբերվել հարստությանը: Նմանապես, համայնքի տարածքում գտվող օգտակար հանածոները պատկանում են համայնքին, բոլորին սովորեցնում տնտեսական ու ֆինանսական մասնագիտություններին եւ նոր միայն հնարավորություն տալիս զբաղվել մասնավոր բիզնեսով եւ ոչ մի օխլոս՝ ոչ մի վարձու աշխատանք, նմանապես ուժային մշակույթը պահանջում է բոլորին զինվորագրվել, սովորել զենքի կիրառումը եւ նոր միայն զենքի կրառման լիցենզիա տալ: Չար ուժերի աշխարհակարգը պահանջում է ազատվել օխլոսից, նույնն է թե ծնողներին ստիպել ազատվել հիվանդ երեխայից, իսկ մենք դրան պետք է հակադրենք մեր աշխարհակարգը՝ էլի ազատվել օխլոսից, միայն նրան բուժելով, ծնողներն էլ մեր համակարգում ուրախ կլինեն, որ իրենց երեխան բուժվի ու դառնա առողջ: Պարազիտները օխլոսացնում են մեր ժողովրդներին, դարձնում անգրագետ, կտրում արմատներից, որ հետո վերացնեն: Դրա համար օր առաջ պետք է ստեղծենք մեր ժողովրդասեր ստվերային կառավարությունը ու սկսենք մեր ժողովրդի մաս կազմող անչափ սիրելի հիվանդ օխլոսին բուժել, դաստիարակել ու կրթել սիրո ու պահանջկոտության պայմաններում: Ժողովրդասիրությունը՝ դա հենց ժողովրդի հիվանդ օխլոս զանգվածին առավել մեծ սիրով բուժելու՝ մեծ հետեւողականությամբ ու համբերատարությամբ դաստիարակելու, վարժեցնելու, կրթելու մշակույթն է: Հայեր, միացե՛ք:
՝արդար է, եթե միայն հարուստ ընտանիքը չի զբաղվում իր այդ հարստության պաշտպանությամբ, պահպանությամբ եւ բազմապատկմամբ՝
Լրիվ հակառակ իմաստն էի ուզում ասել՝ ՝արդար է, եթե միայն հարուստ ընտանիքը զբաղվում է իր այդ հարստության պաշտպանությամբ, պահպանությամբ եւ բազմապատկմամբ՝:
Գրել գրել եմ, մի երկու բառ էլ ավելացնեմ:
Այսօրվա գլոբալ կռիվները ամենաբարձր մակարդակներում են գնում, այդ թվում նաեւ հայեցակարգային կոնցեպտուալ մակարդակում, մեր փորձված քաղաքական գեներալները նախորդ քաղաքական պատերազմին են պատրաստվում, իսկ պետք է մեր ջահելությունը, որը կներկայացնի ապագային ուղղված բարձր տեխնոլոգիաներով հագեցած ապագա քաղաքական պատերազմի տեսլականներ եւ այդ պատերազմներում հաղթանակի տեսլականներ: Որ նման ջահելություն ունենք, չեմ կասկածում, բայց որ նրանց նորարար գաղափարները կարող են ջախջախիչ քննադատության արժանալ փորձված գեներալների կողմից, դա նույնպես անկասկած է, բայց քննադատությունը վատ չէ, միայն եթե դա լինի չափի մեջ, որովհետեւ նորարարները չափից ավելի համեստ են, պարզապես նորարարներին պետք է վստահել ու լավագույն պայմաններ տալ նրանց, մնացածը նրանք, որպես Արարչի ներկայացուցիչներ երկրի վրա, Արարչի ամենազորությամբ լավագույն ձեւով կիրականացնեն: Տարիքովներն էլ հնարավոր է իրենց արխիվներում հայտնաբերեն նման նորարական գաղափարներ, որոնք նախկինում համապատասխան մշակույթի բացակայության պատճառով ծիլ չեն տվել: Ինձ օրինակ դուր է գալիս ճապոնական այկիդոն քաղաքականության մեջ, որը հակառակորդի ուժն էլ է օգտագործում իր օգտին եւ լուրջ ցավ պատճառելով նրան, կանխում հակառակորդին լուրջ վնասվածք տալուց: Բայց սա մարտավարություն է միայն, իսկ հայեցակարգը շատ ավելի պարզ է՝ իշխանական բուրգի բոլոր մակարդակներում՝ քաղաքացիները որպես ընտանիքի անդամներ, ընտանիքները որպես համայնքի անդամներ, համայնքները որպես պետության անդամներ եւ այդպես շարունակ, միատեսակ ընտրություն ու որոշում են կայացնում, օրինակ, ընտանիքի քաղաքացիները միաձայն ընտրում են լավագույնին, ով պետք է ներկայանա համայնքում, համայնքի լավագույնը կընտրվի միաձայն եւ կներկայանա պետական համակարգում եւ այդպես շարունակ՝ վերջապես գլոբալ հայեցակարգ պետք է լինի, գլխավորը՝ քանի միաձայն որոշում չկա, ոչ ոք ընտրական տեղամասից դուրս գալ չի կարող: Ջահելությո՛ւն, մարտի դաշտում քո ապագա ռազմական հաղթանակը լիակատար կիմաստավորվի գլոբալ հայեցակարգային պատերազմում հաղթանակի հետ ձեռք ձեռքի տված: Հայեր, միացե՛ք:
Յոթանասունականների ՍՍՍՀՄ պատմության դասագրքերում գրված էր,ալկոհոլիզմը ցարական Ռուսաստանի մնացորդներից էին
Պետք է օրենք մշակել,որպեսզի չինովնիկը լրագրողի հարցին պատասխանի ըստ էության,և նաև հանձնաժողով,որը կքննարկի չինովնիկների պատասխանները։Սակայն նման հանձնաժողովին ի պատասխան պետք է ստեղծվի հանձնաժողով, որը կքննարկի լրագրողների հարցերը և եթե պարզվեց,որ լրագրողը ինքնանպատակ,վիրավորական կամ հռետորական հարց է տվել,պետք է լրագրողական առավելություններից զրկվի,թե չէ ստացվում է,որ լրագրողները իրենց լրագրողական կարգավիճակն օգտագործում են ոչ թե այս կամ այն հարցի պատասխանը ստանալու համար,այլ որպես քաղաքական հարթակ ելույթներ ունենալու համար,կամ վիրավորանքներ հասցնելու համար։
Ես ակնկալում եմ լրագրողներից այնպիսի հարցեր պատրաստել,որպեսզի մեզ հետաքրքրի պատասխանը,այլ ոչ թե հարցն ինքն իրենով լինի պատասխան,վիրավորանք,ելույթ կամ հայտարարություն։