Ժամեր առաջ ավարտվեց Իջևան համայնքի ավագանու նիստը։ Նիստի ընթացում օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցով հանդես եկան զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Արարատ Պարոնյանը, Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը։
Զեկուցեցին նաև քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արթուր Այդինյանը, ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Արտեմ Ոսկանյանը։
Օրակարգում ներառված առաջին 3 հարցերը վերաբերում էին Իջևան համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կազմմանը, կառավարման և վերահսկման նպատակով խորհրդակցական մարմին ձևավորմանը, Իջևանի քաղաքային կոմունալ տնտեսություն, բյուջետային հիմնարկի տնօրեն նշանակմանը, Իջևանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում փոփոխությունների կատարմանը։
Հարցերը վերաբերում էին նաև քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելուն, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելուն։ Որոշակի ծառայություններ մատուցելու համար պայմանագրով աշխատողներ ներգրավելու մասին և Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու մասին որոշում ևս ընդունվեց։
Կարդացեք նաև
Ավագանու որոշմամբ սահմանվեց նաև Իջևան համայնքի օր, որը կլինի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ