«Ազատություն» ռ/կ. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ Ղարաբաղում սրված իրավիճակի ֆոնին։ «Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում նոր բախումների մասին հաղորդումներով։ Անտոնիո Գուտերեշը կոչ է անում կողմերին զերծ մնալ քայլերից ու հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի թեժացման։ Անհրաժեշտ է լուծել բոլոր, այդ թվում՝ մարդասիրական հարցերը ուղիղ բանակցությունների միջոցով գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում», – հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակը։