Ա1+. Ինչո՞ւ է մեղադրանքի կողմը վիժվածք բառը դիտարկել որպես ծանր վիրավորանք, իսկ հողատու բառը՝ ոչ։ Ամբաստանյալի աթոռին հայտված փաստաբան Մուշեղ Շուշանյանի համար անհասկանալի է դատախազության նման մոտեցումը։ Փաստաբանի նկատմամբ երկու գործ է հարուցված։
Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Վաչե Մարգարյանի նախագահությամբ շարունակվեց փաստաբանի նլատմամբ հարուցված քրեական գործի քննությունը։ Այս նիստում որոշվեց երկու քրեական գործերը միացնել։
Մեղադրողը ընթերցեց մեղադրական եզրակացությունները։ Երկու դեպքում էլ տուժողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։
Ըստ մեղադրանքի՝ Մուշեղ Շուշանյանը, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և տեղեկատվական տեխնոլոգինաներն օգտագործելով՝ տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր, ինչպես նաեւ դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել է նման բռնությունը։
Կարդացեք նաև
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը այս գործը համարում է քաղաքական պատվեր։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: