«Հայկական ժամանակ». Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից: Մեզ հայտնեցին, որ Մկրտչյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Հիշեցնենք՝ Կենդանաբանական այգու աշխատակիցները փետրվարի 24-ին բողոքի ակցիա էին իրականացրել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնելով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում