Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ դատական նիստում այսօր ավարտվեց ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի գործով եւս չորս վկաների հարցաքննությունը: Հաջորդ նիստին, որը նշանակվեց ապրիլի 13-ին՝ կսկսվի չորս ամբաստանյալների՝ Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գեւորգ Խաչատրյանի եւ Տարոն Ավետյանի հարցաքննությունը:
Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: Ըստ ԱԱԾ-ի, Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողության ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը եւ առերեւույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ խոչընդոտներ ստեղծելով ձեռնարկատերերի համար:
Դավիթ Սանասարյանը մեղադրանքը չի ընդունում: Նա Aravot.am-ին ասաց. «Ըստ էության, արդեն բոլորի համար էլ պարզ է, որ պաշտոնեական դիրք չի չարաշահվել: Մեղադրական կողմը որեւէ ձեւով չի կարողանում ապացուցել իր ասածը: Ասեմ ավելին. իմ գործողության արդյունքում պետությունը արդեն մեծ գումարներ է տնտեսել, ըստ վերջին հաշվարկների, միլիարդ եւ ավելի:
Այսինքն, որոշում էինք կայացրել, որպեսզի դիալիզի շուկայում ուսումնասիրենք, հասկանանք՝ այդ մոնոպոլ դիրքն ինչի համար է կոնկրետ կազմակերպությունների համար: Արդյունքում, մեզ մեղադրեցին, որ իմ նպատակն է եղել, որպեսզի իմ աշխատողները տենդեր շահեն: Իմ աշխատողները, եթե որեւիցե այլ նպատակ են ունեցել, բնականաբար, հերքել են ինձ, որ այլ նպատակ ունեն: Իմ գլխավոր նպատակը եղել է պետության շահը սպասարկելը: Ես վստահ եմ, որ ես այստեղ եմ, ՊՎԾ-ում չեմ, եւ պետության շահը սպասարկվում է հենց իմ այդ գործողության արդյունքում»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Խնդրում եմ ուղղեք’ ” դիալիզ” բառը գրվում է “ի”-ով։
Շնորհակալություն դիտողության համար: Հիմա կուղղենք վրիպակը