ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ իրենց տները ջեռուցելու և ուտելիք պատրաստելու համար ջանում են այլընտրանքային ուղիներ գտնել։ Մենք նաև ականատես ենք, թե ինչպես են բնական գազի մատակարարման խափանումից տուժում հասարակական կյանքի տարբեր ոլորտները, մասնավորապես՝ կրթական և առողջապահական համակարգերը։
Այս մասին Արցախպրեսի` Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետին վերաբերող հարցմանն ի պատասխան ասել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլյա Ֆլյորին։
«ԿԽՄԿ-ն կարեկցում է խաղաղ բնակչությանը այս դժվարին ժամանակներում: Մենք նույնպես մտահոգված ենք և փորձում ենք օգնություն ցուցաբերել։ Մեր նպատակն է աջակցել հատկապես կրթական և առողջապահական հաստատություններին: Այս օրերին մենք կապի մեջ ենք եղել համապատասխան կառույցների հետ՝ կարիքների վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար և արդեն իսկ սկսել ենք շուրջ 200 էլեկտրական տաքացուցիչների ձեռքբերման գործընթացը։ Մենք նաև ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել Ֆիզիկական վերականգնողական կենտրոնին՝ գազի բալոնների գնման համար՝ ճաշ պատրաստելը դյուրացնելու նպատակով»,- նշել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավարը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: