Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային քննարկման է դրվել նախնական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մաuին նախագիծը

Մարտ 25,2022 16:49

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» նախագիծը:

Նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կընձեռի ՀՀ կառավարությանը և կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ընդունելու ՄԿՈՒ ոլորտը կարգավորող իրավական ակտեր: Նախագծով առաջարկվող լիազորող նորմերում լրացվել են նոր իրավական ակտեր, մասնավորապես՝ ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի ձևավորման և լիազորված մարմնի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների հատկացման կարգը:

Վերոնշյալ իրավական ակտերի ընդունումից հետո կսահմանվեն նոր մասնագիտությունների ներդրման, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացման, ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանության, ինչպես նաև մանկավարժների մասնագիտական զարգացման և ատեստավորման համակարգերի ներդրում՝ կապակցված վարձատրության մեխանիզմներին:

Օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը լիազորվել է նաև ընդունել նոր իրավական ակտեր, որոնց հիման վրա կմշակվեն ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման, ատեստավորման, տարակարգերի տրամադրման մեխանիզմները, որոնց արդյունքում կբարձրանա մանկավարժների աշխատավարձը:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է.

  • ներդնել քոլեջների և ուսումնարանների աշխատողների ատեստավորման և տարակարգի տրամադրման մեխանիզմներ՝ դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման հնարավորություններով,
  • քոլեջներում և ուսումնարաններում հանրակրթական առարկա դասավանդողներին տալ հնարավորություն ներգրավվելու «Հանրակրթության մասին» օրենքով ուսուցիչների համար նախատեսված վերապատրաստման ծրագրերին,
  • ներդնել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմ՝ ուսանողների և դասախոսների համար:

Փոփոխության արդյունքում քոլեջների և ուսումնարանների համար սահմանվել է, որ դրանք կարող են ունենալ կազմակերպաիրավական այլ ձև, որը նախատեսված է օրենսդրությամբ. դրանով կստեղծվի իրավական հնարավորություն՝ մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելների ամբողջական ներդրման համար։

 Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև ապրիլի 2-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031