Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյանը ենթադրում է՝ իրավիճակը շատ ավելի վատ է, քան մեզ փորձում են ներկայացնել

Մարտ 25,2022 16:23

«Կա հստակ ներխուժում եւ հիմա արդեն հասկանում ենք, թե ինչո՞ւ էին անցած ամբողջ շաբաթը Նիկոլի պատգամավորներն ուղղորդում ստացել՝ գազի հարցով ուղղորդել դեպի ռուս խաղաղապահները»,- այսօր Կոմիտասի անվան պանթեոնում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանն՝ անդրադառնալով Արցախում երեկվանից լարված սահմանային իրավիճակին: Իսկ երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններից Աննա Մկրտչյանը ենթադրում է, որ իրավիճակը շատ ավելի վատ է, քան մեզ փորձում են ներկայացնել:

«Երբ ոչ միայն Արցախում, այլ ՀՀ սահմանների ողջ երկարությամբ կան անհասկանալի կուտակումներ, որեւէ մեկը մեզ դրա պատասխանը տվե՞լ է : Ասում են՝ ՊՆ-ն տեղյակ է. բա մի հաղորդագրություն, գործողություն, բանակի վերազինման ինչ-որ մի բան անու՞մ եք: Չէ: Էդ ընթացքում իրենք Վեդիում ընտրություններ են կազմակերպում, որ ժողովրդին ցույց տան, թե իշխանությունը Նիկոլինն է միայն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Անդրադառնալով երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրածին, որ Ադրբեջանին առաջարկել են Երասխի հատվածում հայելային հետ քաշել զորքերը, ընդդիմադիր գործիչը նկատում է. «Ադրբեջանցիները արդեն մխրճվել են հայկական տարածք եւ Նիկոլն առաջարկում է՝ մենք մի քիչ էլ ետ գնանք, իրենց համար ազատ տարածք թողնելով, եթե կուզեն՝ թող էլի առաջ գան: Սա նրա տրամաբանական շարունակությունն է, երբ ինքը մի քանի ամիս առաջ ԱԺ-ում խոստովանեց ընդդիմադիրների ճնշման տակ, որ իր բանավոր հրամանով, այո, մենք հետ ենք քաշվել: Այս մարդիկ այն մարդիկ էին, ովքեր ասում էին, որ հայկական տարածքները թուրքական անկլավներ են. փաստորեն, մի բան էլ մենք են ադրբեջանցուն պարտք: Մենք մեր տարածքից հետ քաշվենք, ի՞նչ, գանք Երեւանի վարչական սահմանի՞ն կանգնենք»:

Ընդդիմության անելիքների մասին հարցին էլ Աննա Մկրտչյանը պատասխանեց՝ ասելով. «Եթե դուք մտածում եք, որ ընդդիմությունը կարող է գնալ՝ գազատար վերանորոգել, հիասթափեցնեմ ձեզ: Մենք այդ հնարավորությունը չունենք: Եթե մտածում եք՝ պիտի գնանք այնտեղ՝ ջոկատներ ձեւավորենք, այդ հնարավորությունն էլ չունենք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ցանկացած պահի հարմար իրավիճակ է փորձում ման գալ…, օրինակ, այդ ժամանակ, կարող են լրացուցիչ բանակ ձեւավորելու փորձի մեջ մեզ մեղադրեն եւ քրեական գործեր հարուցեն, մեզ նստեցնեն» :

Ըստ ընդդիմադիր գործչի՝ ընդդիմության անելիքը մեկը պետք է լինի՝ երկրում իշխանություն ձեւավորել, քանի որ այս պահին չունենք իշխանություն, այլ ունենք այդ աթոռներին նստած, բարիքներից օգտվող գործիչներ, որոնք «մի քանի հազար դոլար եւ մի քանի հոգի կվերցնեն ու կգնան Բալի»:

Թե ի՞նչ է անում ընդդիմությունը՝ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժամ առաջ կրճատելու համար», ընդդիմադիր գործիչը համամիտ է, միգուցե գործողությունների առումով թերացում կա: Նա չի կիսում տեսակետը, որ ընդդիմությունը խորհրդարանում հարմարվել է իշխանության հետ եւ նկատում է, որ ԱԺ-ում իրավիճակը լարված է, ընդդիմադիր պատգամավորների բարձրախոսներն անջատվում են եւ, փաստորեն խորհրդարանում ընդդիմադիր գործիչը զրկվում է խոսքի իրավունքից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031