Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ԱԹՍ-ներով խոցել է ՊԲ որոշ դիրքեր․ Փառուխը հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ թիկունքում»․ պատգամավոր

Մարտ 25,2022 15:37

«Տեղի ունեցածն Ադրբեջանի՝ արցախահայությանն իր հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու հետեւողական քաղաքականությունն է եւ Արցախի հայության էթնիկ զտման հերթական դրսեւորումը, որին ականատես ենք եղել այն պահից, երբ հակամարտությունն ի հայտ է եկել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի հերթական առաջխաղացման փաստին։

Հիշեցնենք, որ Արցախի Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել ենհայկական կողմում կան վիրավորներ։

Էդուարդ Աղաջանյանը նշեց․ «Վերջին շրջանում այս գործընթացը ձեռք է բերել առանձնահատուկ, գործնական տեսք, ինչի մասին իշխանությունը քանիցս ահազանգել է միջազգային հանրությանը։ Այդ հատվածում առաջնագիծ եղել է, բայց արձանագրենք կարեւոր հանգամանքը։ Խոսքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքի մասին է։ Հիմնական աշխատանքը ռուս գործընկերների հետ է։ Պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել առաջխաղացումը, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ-ն հայտնվել է խաղաղապահների թիկունքում, այսինքն՝ շրջանցել է նրանց»։

Աղաջանյանը շեշտեց․ «Մեր ակնկալիքն է, որ ռուս գործընկերներից հստակ պատասխաններ ստանանք, թե ինչպես է սա եղել։ Ակնկալում ենք նաեւ, որ կարճ ժամանակում Ադրբեջանի ԶՈՒ-ն կվերադառնա ելման դիրքեր։ Ադրբեջանի ԶՈՒ թիկունքում է հայտնվել Փառուխ գյուղը։ Ադրբեջանը զբաղեցրել է մի շարք դիրքեր։ Որքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը։ Այս առաջխաղացմանը հետեւել են գիշերը եւ այսօր տեղային ռազմական գործողությունները։ Կան նաեւ վիրավորներ։ Ադրբեջանը կիրառել է ԱԹՍ-ներ, որքանով տեղյակ եմ՝ բայրաքթարների մասին է խոսքը, որոնք խոցել են ՊԲ որոշ դիրքեր»,-նշեց Էդուարդ Աղաջանյանը։

Նրա բնորոշմամբ՝ կատարվածն Ադրբեջանի կողմից հերթական խախտումն է նոյեմբերի իննի փաստաթղթով ստանձնած պարտավորությունների։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031