Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը. Էդուարդ Աղաջանյան

Մարտ 25,2022 15:51

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:

Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային` հատկապես ՀՀ անկախության ձեռք բերումից հետո բազմաթիվ հարցերում մեր երկրին ու հայ ժողովրդին մշտապես աջակցելու համար: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ բանաձեւերն ու կոչերը:

Խոսելով երկկողմ փոխգործակցությունից` կողմերը փաստել են, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված` «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:

Որպես ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ` Էդուարդ Աղաջանյանը արժեւորել է բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության զարգացումը:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման եւ Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը: Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը եւ խաղաղությունը, ինչպես նաեւ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրակարգային կարեւորագույն խնդիրներից է ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք, որը մարդասիրական խնդիր է:

Դեսպանը վերահաստատել է, որ երկու երկրների իշխանությունների միջեւ առկա է արդյունավետ երկխոսություն: Անն Լույոն խոսել է խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման կարեւորության մասին, բարձր գնահատել Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031