Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Էրդողան-Մակրոն հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ի գագաթնաժողովի շրջանակներում։
Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ Էրդողանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Մակրոնը հայտնել է իր երկրի վճռականությունը՝ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնшժшմի մշտական քաղաքական լուծում գտնելու հարցում։
Բացի այդ Մակրոնը գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի կապակցությամբ։
Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ կարևորելով հնարավորինս շուտ հրադադարի հաստատումը։