Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է օրենքում՝ որպես գումար, որի վրա բռնագանձում տարածել չի թույլատրվում, սահմանել նաև Արցախի Հանրապետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը

Մարտ 25,2022 14:34

Մարտի 25-ին ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է հերթական նիստը, որը վարում էր Սևակ Աղաջանյանը։

Օրակարգում ««Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։

Օրինագծով առաջարկվում է «Հարկադիր կատարման մասին» օրենքում՝ որպես դրամական գումար, որի վրա բռնագանձում տարածվել չի թույլատրվում, սահմանել նաև Արցախի Հանրապետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը։

ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի ընդունմամբ ապահովվելու է անձանց տրամադրվող սոցիալական աջակցությունների վրա բռնագանձում չտարածելը։

Նախագծի վերաբերյալ պատգամավորների բարձրացրած առաջարկների և հարցերի շուրջ հեղինակը պարզաբանումներ է տվել։

Նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվելու է ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031