Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հիմարների ստերն են․ կան գեներալներ, որոնք թուրքի հետախույզներ են այստեղ աշխատում»․ Սամվել Բաբայան

Մարտ 25,2022 14:38

«Նախ, իրենք ընդդիմադիր չեն։ Երկրորդ, ընդդիմադիրը ես եմ»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Սամվել Բաբայանը՝ արձագանքելով իր հասցեին խորհրդարանական ընդդիմության գնահատականներին։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր պատգամավորները բարձրաձայնել էին, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Սամվել Բաբայանին որպես փորձագետ կարգելն անընդունելի է, որովհետեւ նրան եւս պետք է քննել։ Բաբայանն այս մասին լրագրողների հիշեցմանը ժպիտով արձագանքեց։

«Ինձ չեն կարող մեղադրել։ Ես օպերացիա մշակող չեմ եղել։ Ես «Լելե-Թեփե» բերող չեմ։ Ոչ առաջարկել եմ օպերացիա այդ ուղղությամբ, ոչ իմացել եմ, թե ով է արել, կամ արե՞լ է, թե ոչ։ Ես մասնագետ եմ։ Զորքը չի ենթարկվել իրեն․․․դա արդեն իմ խնդիրը չի»,-նշեց Սամվել Բաբայանը։

Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե Շուշիի հետ կապված ինչ դերակատարում է ունեցել, Բաբայանը վերջին բառից ծիծաղեց․ «Դերակատարո՞ւմ․․․Ձեզ թվում է, թե ինչ-որ լուրջ հարց եք տալիս, բայց իմ մոտ ծիծաղ է առաջանում, հասկանո՞ւմ եք։ Չի կարելի այսպես։ Ոչ Շուշի, ոչ մի բան․․․Այս կածանով եկել են ձեր տուն։ Եկեք այս դուռը փակենք, որ հաց, ջուր ու զինամթերք չստանան։ Առաջարկել են փակել, ասել են՝ պարոն Բաբայան, դու արա, էլի․․․Երկու գումարտակ ՀՀ-ի մոբից են վերցրել, մի գումարտակ էլ Արցախից, որ դա կազմակերպվեր։ Հետո վերջին պահին ինչ-որ պատճառներով հրաժարվել են»։

Այս առիթով, Բաբայանի խոսքով, քրեական գործ է հարուցված․ «Ճշտեն՝ իմանանք»։

Վերադառնալով «Վարազաթումբ»-ի մասին հարցին՝ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ որոշ հիմարներ իր առնչությամբ ստեր են տարածել․ «Կան գեներալներ, որոնք թուրքի հետախույզներ են այստեղ աշխատում։ Ես անունները վաղուց տվել եմ այստեղ։ Որ գան հանձնաժողով, կտեսնեք։ Դրա համար չեն գալիս»։

Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի մեղադրանքներին, թե պատերազմի ժամանակ Բաբայանը մոբիլիզացիա չի կազմակերպել, վերջինս նշեց․ «Ուշադիր լսեք։ Իմ վրա դրված է եղել Արցախի մոբիլիզացիան, որն արվել է 87%-ով։ Էն 13%-ն էլ հրամաններով հրամանատարը «բրոնյա» է տվել, այսինքն՝ ես կատարել եմ 100%-ով մոբիլիզացիայի իմ պարտականությունը՝ առաջին փուլը, որը որ դրված է եղել ինձ վրա»։

Սամվել Բաբայանի խոսքով՝ եթե կա մեկը, որը կարող է հակառակն ապացուցել, ուրեմն ինքը բանակից բան չի հասկանում․ «Իսկ եթե այդ մեկը՝ այդ ապուշն այդպես ստում է, դա արդեն խնդրի երկրորդ կողմն է»։

Լրագրողներից մեկի հարցադրմանն ի պատասխան, թե գործող իշխանություններին «դավաճան են համարում, նրանց հետ երկխոսողներին՝ նույնպես», Սամվել Բաբայանը հորդորեց «հաթաթա» չտալ եւ քննությամբ պարզել դավաճաններին, որոնց քսան տարվա թալանի հետեւանքով բանակը պարտվեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031