Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցը չի քննարկվել Ուկրաինայի Գերագույն Ռադայում. սխալմունք է եղել». «Ֆակտոր»

Մարտ 25,2022 13:46

«Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերյան պաշտոնական էջում սխալմամբ արված գրառումը մեր միջամտությունից հետո շատ արագ հեռացվել է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

«Այստեղ աշխատանքային ժամերը սկսվելուց անմիջապես հետո մեր միջամտության արդյունքում 15 րոպեի ընթացքում այն ջնջվել է»,- ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպանը։

Նա նշեց, որ հարցը քննարկել են Ուկրաինայի բոլոր պատկան մարմինների հետ և այն համարում են փակված։

Factor.am-ի դիտարկմանը, թե կարող եք վերահաստատել, որ գրառումը Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը չէ, Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ «Ճիշտ չի լինի, որ Հայաստանի դեսպանը խոսի Ուկրաինայի դիրքորոշման մասին, բայց կարող եմ հաստատ ասել, որ դա սխալմունք է և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կարծիքը չէ»։

Նշենք նաև, որ Ուկրաինայի Ռադայի թվիթերյան էջում եղած գրառման վերաբերյալ Factor.am-ը մեկնաբանություն է վերցրել նաև Հայաստանում Ուկրաինայի հարցերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովից։ Նա հայտարարել է, որ արդեն հեռացված գրառումը չի արտահայտում Ուկրաինայի Գերագույն Ռադայի և Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը։

«Գերագույն Ռադայում այդ հարցը քվեարկության չի դրվել, դրա համար չարժե այն գնահատել որպես Ուկրաինայի խորհրդարանի դիրքորոշում»,- հայտարարեց ուկրաինացի դիվանագետը։

Ավտոնոմովի խոսքով՝ Ուկրաինայի պաշոնական դիրքորոշումը Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և այլ երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ մնացել է անփոփոխ անկախության տարիներից ի վեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031