Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական կողմը պետք է պահանջի, որ ռուսական կողմը վերադարձնի այդ բարձունքը»․ Սամվել Բաբայան

Մարտ 25,2022 13:50

«Ահագին բարձունք է՝ ռազմավարական նշանակության։ Պետք չի տալ հակառակորդին»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Սամվել Բաբայանը։ Հիշեցնենք, որ Արցախի Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են։

«Ընդհանրապես, Ասկերանի ցանկացած դիրք հանձնելը․․․իրավիճակը լուծվող է, որեւէ բան չկա։ Գտնում եմ, որ պետք է կարողանանք տեղում ռուսական ուժերի հետ բանակցել», – համոզմունք հայտնեց Բաբայանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է մեծ զարգացումներ լինեն նշյալ հատվածում։ Սամվել Բաբայանը բացասական պատասխան տվեց․ «Բացառվում է։ Հայկական կողմը պետք է պահանջի, որ ռուսական կողմը վերադարձնի այդ բարձունքը, որովհետեւ իրենց իսկ առաջարկով ենք դիրքերը հանել։ Պաշտպանությանը վերաբերող բոլոր խնդիրները պետք է ռուսական կողմի հետ քննարկել, իրենք էլ՝ Ադրբեջանի»։

Սամվել Բաբայանը հավելեց․ «Ներխուժել են, մտել են․․․պետք է պնդել, որ հետ գնան»։

Նկատառմանն ի պատասխան, որ ՀՀ-ն է Արցախի անվտանգության երաշխավորը, ինչպե՞ս կարելի է ամեն հարցի լուծում թողնել խաղաղապահների վրա, Սամվել Բաբայանն ասաց․ «Ամեն բան չէ, որ կարող եմ հրապարակային բացատրել։ Ռուսական կողմին պետք է ստիպել հետ տալ այդ դիրքերը։ Մնացածը հասկացեք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031