Լրահոս
Օրվա լրահոսը

Մատաղիսի ջրամբարի պայթեցման համար առնվազն 20 օր պետք էր նախապատրաստվել, իսկ Մատաղիսը հանձնվեց մի քանի ժամում

Մարտ 25,2022 13:38

44 օրյա պատերազմից հետո շատ հարցեր առաջացան, այդ թվում, թե ինչու ռազմավարական նշանակության շատ օբյեկտներ, որոնք անցան թշնամու վերահսկողության ներքո, հայկական կողմը գոնե չպայթեցրեց, երբ արդեն պարզ էր, որ դրանք մեզ չէին մնալու:

Օրինակ՝ Մատաղիսի  ռազմավարական նշանակության ջրամբարը, 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատարական կետը, 30-ականներին կառուցված հայտնի բունկերը:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի դիտարկմամբ, նման հարցեր բարձրացնողները ռազմական գործից հեռու մարդիկ են. «Չեն մտածում՝ Մատաղիսի ջրամբարը պայթեցնելու համար ինչքան օր ու ժամանակ եւ ինչ է պետք, շատ բարդ գործ է: Մատաղիսի հանձնումը տեւել է մի քանի ժամ, իսկ ջրամբարը պայթեցնելու համար պետք էր մոտ քսան օր ժամանակ, որ նախապատրաստվեին դրան: Ինչ վերաբերում է բունկերին, այն իր նշանակությամբ չարժեր մի որեւէ մեկին, որ թողել ենք հակառակորդին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031