Լրահոս
Օրվա լրահոսը

…Ապա շատ մի նեղվեք, Եվրատեսիլում Ուկրաինան մեզ 12 բալ կտա` կջրվի էս թեման. Միքայել Նահապետյան

Մարտ 25,2022 13:34

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ռադայի գրառումը, իհարկե, ակնհայտ թշնամական չարախնդություն է, որը պիտի դիվանագիտական արձագանք ստանա։ Բայց եկեք մեր սովորության համաձայն նորից չտարվենք «բարոյական հաղթանակների ու պարտության» մոտիվներով ու չմոռանանք իրական պրոբլեմի մասին։

Իրական պրոբլեմը մեր համար էս պահին այն է, որ Ադրբեջանը մանր-մանր հայաթափում է Արցախը, իսկ ՌԴ-ն ոչ թե խաղաղություն է պահում, այլ հայկական տարածքների բրոկեռություն է անում։

Կա երեք հնարավոր տարբերակ.

1.Խաղաղության օրակարգ առաջարկելը, եթե չի օգնում, կարելի է աղաչել, պատվիրակություն կազմել, տաշտը տալ ձեռները, որ գնան ոտները լվան, ջուր խմեն։

2.Համակերպվել, որ ամենացինիկ ձևով Արցախը հայաթափելու են ու հետո որոշեն մնացյալ Հայաստանի ճակատագիրը։

3.Ռուսներին կանգնեցնել փաստի առաջ, որ մեր «ռազմավարական դաշնակիցը» զանգի իր ռազմավարական դաշնակցին ու իրենց համատեղ ռազմավարությունը պաուզա տա։

Իսկ եթե էս բովանդակային թեման պիտի սղացնենք ու տարվենք անբովանդակ տեգրակնանոնց կռվով` ապա շատ մի նեղվեք, Եվրատեսիլում Ուկրաինան մեզ 12 բալ կտա` կջրվի էս թեման։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031