Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծումը միջազգային խաղաղապահների տեղակայումն է. ԱԺԲ

Մարտ 25,2022 12:18

Երեկ ռուսական և ադրբեջանական զավթիչները պայմանավորված կերպով համատեղ գործողություն են կատարել, ինչի հետևանքով ադրբեջանցիները գրավել են ՀՀ Արցախի մարզի Փառուխ գյուղը։

Ազգային-ժողովրդավարական բևեռը մշտապես ահազանգել է մի նոր Կոլցո գործողությամբ Արցախից մնացած առկա կտորը ևս հայաթափելու ռուս-թուրք-ադրբեջանական պլանի մասին։

Ստեղծված իրավիճակում աղետը կանխելու միակ լուծումն է` զավթիչ ռուսական զորքի փոխարեն տեղակայել միջազգային խաղաղապահներ։

Արցախում բնակվող մեր սիրելի հայրենակիցներին կոչ ենք անում ոտքի ելնել և Ստեփանակերտի խամաճիկային ռեժիմին ստիպել, որ վերջինս միջազգային խաղաղապահներ տեղակայելու խնդրանքով դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031