Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնկալում եմ, որ Հայաստանի դիվանագիտության ջանքերով Ուկրաինայի խորհրդարանի էս նողկալի գրառումը կհեռացվի, իսկ հեղինակները ներողություն կխնդրեն». Հակոբ Կարապետյան

Մարտ 25,2022 11:48

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուկրաինական պատերազմում Հայաստանը ակնհայտ չեզոք դիրքորոշում է որդեգրել՝ չնայած մեր արտաքին քաղաքական անմխիթար դիրքի ու ռազմավարական դաշնակցի հանդեպ ունեցած ֆորմալ ու ոչ ֆորմալ պարտավորությունների։

Մեր պաշտոնյաները պատերազմի սկզբից ի վեր որեւէ կողմին պաշտպանող հայտարարություն չեն արել, մեր դիվանագետները միջազգային կազմակերպություններում որեւէ կողմի տեսակետը պաշտպանող քվեարկություն չեն արել, մեր հանրությունն էլ, մեծ հաշվով, չեզոք է։

Ու էդ պարագայում Ուկրաինայի պետական գերատեսչությունից ստանում ենք նման այլանդակ թվիթ, որը ոչ միայն ողջունում է դիկտատոր Ալիեւի ցեղասպան գործողությունները, այլեւ ապատեղեկատվություն է տարածում, իբր ՌԴ խաղաղապահները Արցախից  (մասամբ) դուրս են եկել։

Կարեւոր է շեշտել, որ սա միջին վիճակագրական ուկրաինացու ընկալումները չեն, սա Վեռկա Սերդյուչկան չի գրել, ոչ էլ անգամ Արեստովիչը, սա ժողովրդավար Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական էջն է, ու սա պետք է պետական մակարդակով արձագանք ստանա։

Ակնկալում եմ, որ Հայաստանի դիվանագիտության ջանքերով էս նողկալի գրառումը կհեռացվի, իսկ հեղինակները ներողություն կխնդրեն։

Հ.Գ. Մեր դիվանագետների ջանքերով Ռադայի անադեկվատ թվիթը ջնջվեց։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031