Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղետալի պատերազմի մեջ գտնվող ուկրաինացի խորհրդարանականներին պետք է հորդորել, որ իրենց պատերազմի վրա կենտրոնանան. Արման Բաբաջանյան

Մարտ 25,2022 12:08

ԱԺ նախկին անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Կարծում եմ շատերն են հասկանում, թե ինչ է թաքնված Ուկրաինայի Գերագույն ռադայի հակահայկական թվիթերյան գրառման հետևում։ Նրանք, ովքեր վաղ առավոտից տարածում ու կշտամբում են Ուկրաինային այդ թվիթի համար ակամա, իսկ ոմանք կամովին միանում են այդ նպատակի հեղինակներին։

Աղետալի պատերազմի մեջ գտնվող ուկրաինացի խորհրդարանականներին պետք է հորդորել, որ իրենց պատերազմի վրա կենտրոնանան։ Որպես պատերազմներ վերապրած պետություն և ժողովուրդ մենք շարունակում ենք կարեկցել պատերազմի արդյունքում տառապանքների ենթարկվող ուկրաինացի ժողովրդին։

Պատերազմի բովով անցնելուց հետո, այժմ հումանիտար աղետի շեմին գտնվող Արցախի դեմ Ռադայի թվիթերյան պաշտոնական էջում արված սույն գրառումը արդարացում չունի։ Ո՛չ Արցախում Ղրիմի բռնակցումը փառաբանող հրավառությունը, ոչ իսկ Արցախի նախագահի՝ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը ողջունելու մասին անհարկի արված հայտարարությունը։

Ուկրաինական պատերազմից ի վեր Հայաստանը միջազգային գրեթե բոլոր հարթակներում ձեռնպահ է քվեարկել Ռուսաստանի դեմ բոլոր բանաձևերին և գործողություններին, այն պայմաններում, երբ Արցախում խաղաղապահություն են իրականացնում ռուսները, Հայաստանի սահմանային մի շարք հատվածներում կանգնած են ռուս սահմանապահներ։ Պետք է հասկանալ, թե ինչ մեծ ջանք և աշխատանք են պահանջում այդ քվեարկությունները Հայաստանից։

Հուսամ ՀՀ ԱԳՆ-ն արդեն կոմունիկացվել է ուկրաինացի պաշտոնյաների հետ, Ուկրաինայի խորհրդարանի թվիթերյան հայտնի գրառումը անմիջապես հեռացնելու պահանջով։

Վստահ եմ, որ Երևանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը ևս հասկանում է իր բաժին պատասխանատվությունը, և անհրաժեշտ քայլեր արդեն ձեռնարկել է վերոնշյալ խնդրի ուղղությամբ։

Հ.Գ. Մեր դիվանագետների Ուկրաինայի Ռադայի թվիթը ջնջվել է։ (խմբ.)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031