Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնրէալի քաղաքապետական խորհուրդը Հայոց ցեղասպանութեան 107-րդ տարելիցին առիթով բանաձեւ ընդունեց. «Գանձասար»

Մարտ 25,2022 10:42

21 Մարտին Մոնրէալի քաղաքապետական խորհուրդը յատուկ նիստին ընթացքին բանաձեւ ընդունեց` Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցին առիթով, վերահաստատելով Մոնրէալի քաղաքապետութեան կողմէ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու դիրքորոշումը: Բանաձեւը կը նշէ, որ 1915 թուականի Հայոց ցեղասպանութիւնը 20-րդ դարու առաջին ցեղասպանութիւնն էր: Նիստին մասնակցեցան Մոնրէալի քաղաքապետ Վալերի Փլանթը, քաղաքապետական խորհուրդին մէջ ներկայացուած քաղաքական կուսակցութիւններն ու խմբաւորումները: Հայոց ցեղասպանութեան 107-րդ տարելիցին առիթով ներկայացուած յատուկ բանաձեւի քննարկման ընթացքին ելոյթ ունեցան քաղաքապետական խորհուրդի հայազգի անդամներ Վանա Նազարեանն ու Մարի Տերոսը, ինչպէս նաեւ քաղաքապետական խորհուրդի անդամներ Էմիլի Թուլիէն, Էֆի Ճիանուն եւ Քրեկ Սովէն, որոնք նշեցին Մոնրէալի քաղաքապետութեան կողմէ աւանդութիւն դարձած Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման կարեւորութիւնը:

Նշենք, որ Մոնրէալի քաղաքապետութիւնը Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին առաջին բանաձեւը որդեգրած է 1997 թուականին: Բանաձեւը ներկայացուցած է այդ օրերու քաղաքապետական խորհուրդի գործադիր մարմինի ատենապետ Նուշիկ Էլոյեանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Գանձասար» շաբաթաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031