Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուկրաինայի Գերագույն ռադան թվիթով «ողջունել է Ադրբեջանի կողմից Արցախում ռուսի դեմ նոր ռազմաճակատ բացելը»

Մարտ 25,2022 10:14

Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան պաշտոնական ալիքը տարածել է կեղծ և չստուգված տեղեկատվություն, թե իբր ռուս խաղաղապահները Արցախից ուղարկվել են Ուկրաինա: «Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում՝ օգտվելով Ռուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից»,- հավանության նշանով՝ հրապարակվել է պաշտոնական էջում:

Որպես այդ տեղեկատվության աղբյուր՝ Ռադան հղում է կատարել տելեգրամյան Новини Збройних сил ալիքին, որտեղից, սակայն, այդ տեղեկությունը հեռացված է:

Արձագանքելով այս փաստին՝ Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Իզաբելլլա Աբգարյան

«Ուկրաինայի ՌԱԴայի այլանդակ թվիթը, որով ողջունում էին Ադրբեջանի կողմից Արցախում ռուսի դեմ նոր ռազմաճակատ բացելը առաջին հերթին վիրավորանք էր այդ երկրում ապրող հայ համայնքին, որի ներկայացուցիչները նաև զենքը ձեռքին պաշտպանում են Ուկրաինան:

Բայց առավել զզվելին ոչ թե իրենց քաղաքական մարմնի՝ պառլամենտի արածն է ինձ համար, այլ այնտեղ և այլ աղբյուրներում սովորական ուկրաինացիների ցնծությունը:

Պատերազմի արհավիրքները սեփական մաշկի վրա զգացող մի ժողովրդի ներկայացուցիչներ ցնծում են այլ տեղում խաղաղ գյուղերի վրա հարձակման վրա:

Ստեղնաշարային մարտիկներ են, որոնք իրենց երկրում պատերազմն էլ են նայում կինոյի պես՝ սեփական «թանկ» կարծիքը դես ու դեն գրելով: Բա հո չե՞ն գնա կրակի տակ մտնեն: Ռազմի դաշտում ինտերնետը լավ չի բռնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031