Կառավարությունը երեկ չզեկուցվող նախագծով բարձրացրեց իրավապահ համակարգի քննիչների աշխատավարձը:
Մասնավորապես, կառավարության պահուստային ֆոնդից 4,1 մլրդ դրամ կամ 8,2 մլն դոլար հատկացվեց Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի եւ Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը:
Ընդհանուր գումարից 3 մլրդ 120 մլն դրամ հատակացվեց ԱԱԾ-ին, 340 մլն՝ ոստիկանությանը, եւ 643 մլն՝ Քննչական կոմիտեին:
Մասնավորապես, 643 մլն դրամը կուղղվի քննիչների աշխատավարձերի բարձրացմանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։