Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության դարաշրջան չեն բացում միջպետական համաձայնագրով այլ երկրների տարածքների նկատմամբ հավակնությունների մասին հռչակելով. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 25,2022 09:51

Շուշիի հռչակագիրն օրերս պաշտոնապես վավերացրեց Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը:

Վավերացնելով հիմնական դրույթներով Հայաստանի եւ Արցախի դեմ ուղղված հռչակագիրը՝ Թուրքիան զուգահեռ խոսում է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության դարաշրջան ստեղծելու իր «ցանկության» մասին:

Սակայն առողջ տրամաբանությունը հուշում է, որ խաղաղության դարաշրջան չեն բացում միջպետական համաձայնագրի մակարդակով տարածաշրջանի երրորդ երկրների ինքնիշխան տարածքների նկատմամբ ակնհայտ ոտնձգության հավակնությունների մասին հռչակելով: Հռչակագիրը, իր այս տեսքով, ոչ թե դեպի կայունություն, այլ ուղիղ անկայունություն տանող ճանապարհ է: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթում ընդգծվում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ միջանցքի («Զանգեզուրի միջանցք») բացման մասին եւ նշվում Նախիջեւան-Կարս երկաթուղու կառուցման կարեւորությունը՝ որպես միջանցքի շարունակություն։

Այդ փաստաթղթում նաեւ ամրագրված է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն առաջատար դեր պետք է խաղան ռազմավարական «Հարավային գազային միջանցքի» գործարկման հարցում, որը պետք է ապահովի բնական գազի պաշարների, հոսքագծերի դիվերսիֆիկացումը եւ տարածաշրջանի ու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Հռչակագրի այս դրույթն արդեն այսօր բացահայտեց իր կեղծ լինելը: Ադրբեջանը, պայթեցնելով Հայաստանից Արցախ գնացող գազատարը, դրա վրա փական դնելու միջոցով կրկին փակելով գազի հոսքը դեպի 117 հազար բնակիչ ունեցող Արցախ, փաստեց, որ իր «ավագ եղբոր» հետ տրամագծորեն հակառակ նպատակներ է հետապնդում, որը չի տեղավորվում տարածաշրջանի խաղաղության եւ կայունության գաղափարի մեջ:

Այսօր ՀՀ-ի արեւմտյան սահմաններին կից Թուրքիան վավերացնում է երկու հայկական պետությունների դեմ ուղղված հռչակագիր, իսկ Արեւելքից Ադրբեջանն իրականացնում է հերթական էթնիկ զտման եւ Արցախը հայաթափելու հետեւողական գործողություններ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031