Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 24-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժինների ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացնելիս այցելություն են կատարել Տարոնիկ գյուղի «Պապլավոկ» գիշերային ակումբ, որի ժամանակ պարզվել է, որ ակումբը հարկային դաշտում գրանցված չէ եւ ապօրինի է գործում:
Ակումբի տնօրեն ներկայացած Ս. Մ-ն ակումբի գործունեության, ինչպես նաև այնտեղ գտնվող աշխատակիցների գրանցված լինելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: