Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ի կայքից տեղեկանում ենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում ռուս խաղաղապահ առաքելության պարտականությունները, ինչպես նաեւ այլ՝ երկուստեք հետաքրքրության այլ հարցեր:
Իսկ ՀՀ ՊՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։
Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։