Aravot.am-ը, հղում տալով իր աղբյուրներին, գրել էր, որ Երևանում բնակվող թոշակառու Մ․Մ․-ն ահազանգել է Շիրակի մարզային ոստիկանություն ու հեռախոսազանգով բողոքել, թե մեկ ամիս առաջ իր քեռու որդին՝ Ա․Գ․-ն, շանը տարել ու թաղել է Գյումրի քաղաքի 2-րդ գերեզմանատանը հուղարկավորված իր մոր գերեզմանի վրա:
Ոստիկանություն ահազանգած կինը նշել էր, որ վատառողջ է, այդ պատճառով չի կարող ներկայանալ ոստիկանության տարածքային բաժին, սակայն փոխանցել է, որ մոր գերեզմանի տեղը կարող է ցույց տալ Գյումրիում բնակվող իր մորաքրոջ դուստրը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց մեր այս տեղեկությունը, մանրամասնեց, որ Երևանում բնակվող Մ․Մ-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
Այս պահին ոստիկանության «Կումայրի»-ի բաժնում նյութեր են նախապատրաստում ու պարզում են դեպքի հանգամանքները, այն է՝ Մ․Մ-ի մոր գերեզմանում քեռու որդու կողմից շանը թաղելը։