Արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, արձագանքման և վերականգման համայնքային կարողությունների կատարելագործման նպատակով՝ Բերդ համայնքում անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում Բերդ խոշորացված համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն:
Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչությունից։ Շտաբային ուսումնավարժությունն իրականցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ԱՌՆԱՊ հիմնադրամի, Բերդի համայնքապետարանի և այլ գործընկերների հետ համագործակցությամբ:
Կարդացեք նաև
Ուսումնավարժությանը մասնակցել են ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության, Տավուշի մարզային փրկարարական վարչության և համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատի, Բերդի համայնքապետարանի և բնակավայերի, «Վեոլիա ջուր», «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների տարածքային ստորաբաժանումների, բժշկական կենտրոնի, համայնքային ոստիկանության, դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի