Մարտի 24-ին ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Արդարադատության նախարարությունում իրականացվող բարեփոխումները և դրանց ընթացքը:
Քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ռազմավարությունը: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է, մասնավորապես, Ոստիկանության բարեփոխումների և համատեղ իրականացվող մի շարք այլ ծրագրերի մասին՝ վերահաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակել փոխգործակցությունը մինչև ծրագրերի վերջնական ավարտ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ