Մարտի 23-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը:
Հարցազրույցին ներկա էին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի թեկնածուներից երկուսի հետ շահերի բախման պատճառով:
Թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են՝ Արսեն Սարդարյանը, Լիլիթ Երեմյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Մանասյանը, Արման Զրվանդյանը և Արտյոմ Գեղամյանը:
Խորհրդի անդամների գնահատականների արդյունքում անցողիկ՝ 7 միավորի շեմը հաղթահարել են.
10 միավոր՝ Անահիտ Մանասյան (Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ)
9.56 միավոր՝ Դավիթ Հակոբյանը (Իրավաբանական գիտությունների թեկնածու)
8.78 միավոր՝ Ռաֆիկ Գրիգորյան (Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ)
Կարդացեք նաև
8.57 միավոր՝ Արտյոմ Գեղամյան (Իրավաբանական գիտությունների թեկնածու)
7.56 միավոր՝ Լուսինե Հակոբյան (Իրավագիտության մագիստրոս, Լոնդոնի Քուին Մերի համալսարան)
Անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուների վերջնական ցուցակը ներկայացվելու է ՀՀ վարչապետի հաստատմանը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն