Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին
«Թմկաբերդի առումը»
Հովհաննես Թումանյան
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ, վարչապետ կոչեցյալին կից՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քննչական կոմիտեն լրացուցիչ կֆինանսավորվեն ահռելի գումարներով։ Նպատակը՝ սեփական իշխանության, սեփական ընտանիքի և սեփական ստրուկ-նախարար-պատգամավորների անվտանգության ապահովումն է, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների դեմ գործեր «թխելը», ասֆալտին պառկեցնելը։
Իսկ ի՞նչ է կատարվում Արցախում, Հայաստանի սահմաններին։ Ի՞նչ վիճակում են սահմանային հենակետերը, ինչպիսի՞ն է սահման պահող զինվորի վիճակը, որքա՞ն է զինվորական սպայի աշխատավարձը։ Էլ չենք խոսում ուսուցչի աշխատավարձի,կենսաթոշակների, օրեցօր աճող պետական պարտքի մասին ։
Հիշենք դեռևս 2018թ․ վարչապետուհու խոսքը հայրենիքն ազատագրած, հայրենի սահման պահող զինվորների մասին․ «Նրանք զոհվում են հանուն ոչնչի»։ Պարզ չէ՞, որ սա ընտանեկան, քպ-ական գաղափարախոսությունն էր և է։ Դրանց համար Արցախը, Հայաստանը, հայրենիքը ոչինչ են, հայրենիքի համար կռիվ տված, զոհված հերոսները կռվել, զոհվել են հանուն ոչնչի, ուստի և նրանք նույնպես ոչինչ են։
Իրականում այս մտածողություն ունեցողներն են ոչնչություններ, որոնց համար կարևորն իրենց նյութական բարօրությունն է, նրանք թքած ունեն բոլոր մարդկային և ազգային արժեքների, հայրենիքի վրա։Եվ հենց այս հոգեբանությամբ այս ոչնչությունները զոհաբերեցին հազարավոր կյանքեր, պատրաստ են զոհաբերելու Արցախը։
Այս հոգեբանությամբ էլ միլիարդներ են մսխվում, դեպի այսպես կոչված իրավապահ մարմինների ֆինանսավորմանը։ Սրանց պետք են տգետ («բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, ուսուցիչը որոշել է պարեկ դառնալ»), փողով գայթակղված, որևէ արժեք չունեցող, բութ դեմքերով ուժայիններ, որոնք հանուն փողի պատրաստ են ստրուկի պես պաշտպանել և ծառայել ոչնչություններին։ Սրանք միայն մտածում են վայելքների մասին։ Իրականում, վայելքներ՝ հանուն ոչնչի։Համոզված եմ, որևէ թեկուզ չնչին պետական մտածողություն ունեցող ազգ, այս ամենը չէր հանդուրժի, կընդվզեր հանուն հայրենիքի, իր և իր սերունդների ապագայի, հանուն ազգային արժանապատվության։
Ավետիք Իշխանյան